Նախագծի սկանդալային փակումից հետո. Քելի Քլարքսոնը կզբաղեցնի Էլեն Դեջեներեսի տեղը

12:43   28 մայիսի, 2021

Երգչուհի Քելի Քլարքսոնը NBC-ի հեռարձակման ցանցում կզբաղեցնի Էլեն Դեջեներսի տեղը։ Նա հաղորդումը կվարի հարցազրույցի ժանրում։ Նախագիծը գոյություն ունի արդեն երկու տարի եւ դուր է գալիս հանրությանը․ Քելին անկաշկանդ զրույց է վարում հյուրերի հետ եւ նրանց տրամադրում խոսակցությանը, նշում է Daily Mail-ը։ 

«Մենք անհամբերության սպասում ենք Էլեն Դեջեներեսի շոուի 19-րդ երեթեշարջանին Քելրի Քլարքսոնի հետ համատեղ»,- հայտարարել է NBCUniversal Local-ի ղեկավար Վալերի Սթաաբը։

«NBC»-ի ղեկավարությունը «The Kelly Clarckson show»-ի հետ կապված մեծ հույսեր ունի։ «Մինչ 2022թ․-ը Քելի Քլարքսոնի շոուն կդառնա մեր ցերեկային զվարճացնող հաղորդումների աստղը եւ օրվա երկրորդ կեսին նորությունների թողարկումների ակտիվը»,- նշում են հեռուստաալիքում։

19 տարի եթերում լինելուց հետո «Էլեն Դեջեներեսի շոուի» փակման մասին հայտարարվել է մայիսին։ Հաղորդումն ամերիկյան հեռուստատեսությունը կլքի 2022թ․-ին։ ВВС-ն սա կապում է Դեջեներեսի շոուի վարկանիշների նվազման հետ, երբ մի խումբ աշխատակիցներ հայտարարեցին, որ հեռուստահաղորդման կուլիսների հետեւում «թունավոր միջավայր» է տիրում։

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE