Հայտնի է «Գահերի խաղի» երկրորդ սփին-օֆի սցենարիստի անունը

13:54   28 մայիսի, 2021

HBO-ն եւ Ջորջ Մարտինը, որը դարձել է ալիքի պրոդյուսեր, ծրագրում են նկարահանել «Գահերի խաղի» միանգամից երկու պրիքվել։ Եթե «Վիշապի տան» մասին հաճույքով տեղեկություններ են հայտնում, երկրորդ սերիալի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Լրատվամիջոցները պարզել են, որ սցենարը կգրի Ամանդա Սիգելը, որը հայտնի է «Հելսթրոմ» եւ «Դիտակետում» սերիալների վրա աշխատանքով, հայտնում է Deadline-ը։

Սպասվում է, որ «10 000 նավեր» սերիալում կպատմեն արքայադուստր Նիմերիայի ճամփորդության մասին։ Երկրորդ պատերազմում պարտություն կրելուց հետո նա նա Էսոսից մեկնում է Դորն։ Սերիալի գործողությունները կզարգանան Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի պատմություն» վեպերում նկարագրված իրադարձություններից մոտ հազար տարի առաջ։

Առայժմ հայտնի չեն մյուս մանրամասները, այդ թվում դերասական կազմի եւ թողարկման օրվա մասին տեղեկությունները։



© NEWS.am STYLE