Իրինա Շեյքի հետ սիրավեպի մասին լուրերից հետո ռուս օգտատերերը «հարձակվել» են Քանյե Ուեսթի հաշվի վրա

14:07   28 մայիսի, 2021

«Ինստագրամ» սոցիալական ցանցի ռուսալեզու օգտատերը հարձակվել են երաժիշտ Քանեյ Ուեսթի օգտահաշվի վրա, երբ տեղեկություններ են տարածվել նրա ու մոդել Իրինա Շեյքի սիրավեպի մասին։ Օգտատերերն արտիստի հրապարակումների տակ ռուսերենով մեկնաբանություններ են թողնում:

Ուեսթի վերջին հրապարակումն արվել է դեռ 2020թ․-ի նոյեմբերին, սակայն դրա տակ թարմ մեկնաբանությունները հայտվում են պարբերաբար։ Որոշ օգտատերեր ողջունել են արտիստին ու նրան հաջողություն մաղթել։ Մյուսները հարցրել են մածնաբրդոշի բաղադրատմոսը կամ գովազդել իրենց ծառայությունները։

View this post on Instagram

A post shared by ye (@kanyewest)

Ռուսալեզու օգտարերերին հետաքրքրել են նաեւ Ուեսթի եւ Շեյքի հարաբերությունները։ Որոշ օգտատերեր նրան հարցրել են նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ հարաբերությունների մասին։ Մյուսները Ուեսթից պահանջել են խոստովանել, որ նա հանդիպում է Շեյքի հետ։ Մեկնաբանողների շարքում եղել են օգտատերեր, որոնք կողմ են եղել Քարդաշյանի հետ ընտանիքի պահպանմանը, ինչպես նաեւ հետեւորդներ, որոնք ամերիկացի ռեփերին երջանկություն են մաղթել մոդելի հետ։

Լրագրողները սկսել են կասկածել, որ Ուեսթիը եւ Շեյքը սիրավեպ ունեն՝ հանվելով ամերիկյան DeuxMoi կայքի տեղեկության վրա։ Այն հրապարակել էր անանուն աղբյուրի հաղորդագրությունը, որի խոսքով՝ երաժիշտն ու մոդելը ռոմանտիկ հարաբերություններ են սկսել։

View this post on Instagram

A post shared by ye (@kanyewest)

Աստղերն առայժմ չեն մեկնաբանել այս պնդումները։ Շեյքը բազմաթիվ անգամներ մասնակցել է Ուեսթի նախագծերին։ Նա 2010թ․-ին դարձել է ռեփերի «Powe» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի հերոսուհին, ապա Եվրոպայում նորաձեւության շաբաթների ընթացքում բազմաթիվ անդամներ ներկայացրել ռեփերի ապրանքանիշի հագուստը։

Փետրվարին Քիմ Քարդաշյանն ամուսնալուծության գործընթաց է սկսել։ Քիմի ու Քանյեի հարաբերությունները փլուզվել են յոթ տարվա ամուսնությունից հետո, որի ընթացքում լույս աշխարհ են եկել չորս երեխաներ։ Շեյքը դերասան Բրեդլի Քուփերից բաժանվել է 2019թ․-ին՝ չորս տարվա հարաբերություններից հետո, զույգը դուստր ունի՝ Լեա դե Սեյնը։

Աղբյուրը՝ Lenta.ru

 



© NEWS.am STYLE