«Օսկար»-ի կազմակերպիչները հետաձգել են 94-րդ մրցանակաբաշխությունը

11:23   28 մայիսի, 2021

«Օսկար» 94-րդ մրցանակաբաշխության արարողությունը, որը պետք է տեղի ունենար 2022թ․-ի փետրվարի 27-ին, հետաձգվել է մինչեւ մարտի 27-ին, հայտնում է կինոարվեստների ամերիկյան ակադեմիան։

Ֆիլմերի ընտրության վերջնաժամկետը փոփոխություններ չի կրել եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Ժապավենները պետք է թողարկված լինեն 2021թ․-ի մարտի 1-ից մինչեւ 2021թ․-ի դեկտեմբերի 31-ը։

««Օսկար» 94-րդ արարողության հավակնորդների նկատմամբ պահանջները կհանապատասխեն լրացումներին, որոնք մտցվել են մրցանակների 93-րդ հանձնման ընթացքում։ Այս տարվա արդյունքներով ակադեմիան մտադիր է 95-րդ մրցանակաբաշխությանն ընդառաջ ընդլայնել որակավորման պահանջները»,- ասված է հաղորդագրության մեջ։

2021թ․-ին կազմակերպիչները ստիպված են եղել զգալիորեն փոքրացնել 93-րդ մրցանակաբաշխության անցկացման մասշտաբները սահմանափակումների պատճառով, որոնք մտցվել են կորոնավիրուսի համավարակի հետեւանքով։

2021թ․-ին լավագույն ֆիլմ է ճանաչվել «Քոչվորների երկիր» ժապավենը, լավագույն դերասան՝ Էնթոնի Հոփկինսը, որը մրցանակը ստացել է ռեժիսոր Ֆլորիան Զելերի «Հայրը» ֆիլմում դերակատարման համար։



© NEWS.am STYLE