«Մայիսի 28-ը այնքան ակտուալ հիշեցումով է եկել՝ լինել ուժեղ, համախմբված, սթափ, իմաստուն, գնահատել ու փայփայել պետականությունը». Արեւիկ Ուդումյան

14:41   28 մայիսի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր գրառում է կատարել Առաջին հանրապետության տոնի առթիվ:

«Փոքր տարիքում տոները երկար քնելու եւ դպրոց չգնալու հիանալի առիթ էին: Տարիների հետ հասկանում ես, թե յուրաքանչյուր տոն, մանավանդ ազգայինները, որքան խորը նշանակություն ունեն եւ ամեն տարի գալիս են ինչ-որ մի բան հիշեցնելու եւ նախազգուշացնելու համար:

Այս տարի մայիսի 28-ը, 103 տարի անց, այնքան ակտուալ հիշեցումով է եկել։ Հիշեցումով` լինել ուժեղ, համախմբված, սթափ, իմաստուն, լինել մեր անցյալ ու ներկա հերոսներին արժանի, գնահատել ու փայփայել պետականությունը, որը հերթական անգամ ոչ հեշտությամբ է մեզ տրվել, բայց իհարկե շատ հեշտությամբ կարող է քայքայվել: Շնորհավոր առաջին հանրապետության մեր օրը, շնորհավոր Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հաղթանակները: Թող այս հաղթանակները մեզ այսօր ուժ տան եւ հույս դեպի արդար եւ խաղաղ երկրով ու երկնքով ապագա»,- Instagram-յան էջում գրել է պրոդյուսերը։

View this post on Instagram

A post shared by Arevik Udumyan (@arevikudumyan)



© NEWS.am STYLE