«Շատ հավանեցի Լոռվա բնությունը». Դիանա Տոնոյան

21:49   28 մայիսի, 2021

Դիմահարդար Դիանա Տոնոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Դիանան սպիտակ վերնաշապիկ է կրում։ Դիմահարդարն արձակել է մազերն ու նախընտրել է բնական շպար, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում է սպորտային գլխարկը։ «Շատ հավանեցի Լոռվա բնությունը»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Դիանան պատկերված էր ամուսնու՝ դերասան Բեն Ավետիսյանի հետ։ Զույգը դասական կերպարում էր։ Դիանան հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն օգտատերերը գեղեցիկ զույգին հաճոյախոսություններ էին արել. «Միշտ փայլեք երջանկությունից», «հիանում եմ ձեզանով»։



© NEWS.am STYLE