Աննա Սեդոկովան մեկնաբանել է Կոնստանտին Մելաձեի կողմից սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալը

23:12   28 մայիսի, 2021

Վերջերս հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ երգչուհի Անի Լորակը պատմել է, որ մի քանի տարի առաջ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն մտերիմ հարաբերությունների դիմաց իրեն հիասքանչ կարիերա է խոստացել։

Կիեւ իր վերջին այցելության ժամանակ իրավիճակը մեկնաբանել է նաեւ երգչուհի Աննա Սեդոկովան։ «Украина» ալիքով հեռարձակվող «Зірковий шлях» հաղորդման եթերում, որը վարում են Դանիել Սալեմն ու Ալյենա Բինիցկայան, «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհին պատմել է, թե ինչ է մտածում հայտնի պրոդյուսերի շուրջ պտտվող սկանդալի վերաբերյալ։

«Կարծում եմ, որ այդ սկանդալը շուտով ավելի մեծ թափ կառնի։ Ես նույնպես չգիտեմ, վստահ չեմ իմ գործողություններում։ Այդ մասին միեւնույն է ավելի շատ բան կբացահայտվի․․․ Բոլոր աղջիկներին ցանկանում են խնայեն իրենց ու իրենց գինն իմանան եւ միշտ լինեն պաշտպանության ներքո», - խորհուրդ է տվել Սեդոկովան։

Ուկրաինացի երգչուհի Ասիյա Ախատը լրագրողներին պատմել է, որ Լորակ-Մելաձե սկանդալում սատարում է երկուսին էլ։

«Ես շփվել եմ Կոնստանտին Մելաձեի հետ եւ ինձ հետ նման դեպք տեղի չի ունեցել։ Որպես երաժիշտ ես շատ եմ հարգում այդ մարդուն, ինչ վերավբերում է Կարոլինային, գիտեմ, թե որքան անկեղծ ու ճշտախոս է նա։ Այդ տեսանկյունից Կարոլինայի սուտ խոսելու իմաստը չեմ հասկանում, այդ իսկ պատճառով դժվարանում եմ դատել», - հայտարարել է երգչուհին։



© NEWS.am STYLE