«Հավերժ ու միշտ». Մայա Պողոսյանի լուսանկարը

22:13   28 մայիսի, 2021

Մայա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Մայա Պողոսյանը սեւ հագուստ է կրում, որը համադրել է վարդագույն պիջակի հետ։ Նա բարձրակրունկներ է ընտրել ու արձակել է մազերը։ Կերպարն ամբողջացրել են գլխաշորն ու պայուսակը։ «Հավերժ ու միշտ»,- հրապարակումը մակագրել է նա։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Դուբայում։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը սպիտակ հագուստ էր կրում։ Նա հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ ականջօղերն ու նուրբ վզնոցը։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE