Չինաստանում «Ընկերների» նոր էպիզոդից «անհետացել» են Լեդի Գագան եւ մի քանի այլ հյուրեր

12:10   29 մայիսի, 2021

Չինաստանում «Ընկերները» սերիալի հատուկ էպիզոդը գրաքննության է ենթարկվել, հայտնում է Variety-ն։

«Ընկերները․ Վերամիավորում» ֆիլմը չինական երեք առցանց հարթակներում թողարկվել է կրճատված տարբերակով 1 ժամ 44 րոպե տեւողությամբ․ ընդհանուր առմամբ կրճատվել է մոտ 6 րոպե։

Չինական տարբերակում էկրաններից անհետացել են Լեդի Գագան, Ջասթին Բիբերը, «BTS» խումբ ու «Ընկերների» երկրպագուները, որոնք չեն թաքցնում իրենց ոչ ավանդական կողմնորոշումը։ Ենթադրվում է, որ աստղերին չեն ցուցադրել չինական քաղաքականության մասին քննադատական արտահայտությունների պատճառով։ Անհետացել են նաեւ կատակները, որոնք վերաբերում են միզարձակմանը, ինչպես նաեւ կադրը, որում Մեթ Լեբլանը ներքնազգեստով է։

Հատուկ էպիզոդի ստեղծմանը, որը նկարահանվել է թոք-շոուի ձեւաչափով, մասնակցել են գլխավոր դերակատարները՝ Քորթնի Քոքսը, Լիզա Կուդրոուն, Ջենիֆեր Էնիսթոնը, Դեւիդ Շվիմերը, Մեթյու Փերին եւ Մեթ Լեբլանը։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE