«Բամբասկոտը»․ սերիալի վերաթողարկված տարբերակի առաջին թրեյլերն ու պրեմիերայի օրը

13:15   29 մայիսի, 2021

HBO Max-ը ներկայացրել է 2021թ․-ի ամենասպասված նախագծերից մեկի՝ 2007թ․-ի «Բամբասկոտը» կուլտային սերիալի վերաթողարկված տարբերակի թրեյլերը։ Հոլովակից պարզ է դառնում, որ պրեմիերան տեղի կունենա հուլիսի 8-ին։

«Պրեմիերան տեղի կունենա արդեն հուլիսին։ Հիմա մենք բոլորս «Բամբասկոտ» ենք։ Հույս ունեմ՝ մենք դուրս կգանք եթեր, եւ մարդիկ դեռ չեն չեն բացահայտի սյուժեն։ Ես կցանկանայի, որ սյուժեի քննարկումները տեղի ունենային, երբ հանդիսատեսը տեսներ առաջին սերիաները»,- հայտնել է շոուրաններ Ջոշուա Սաֆրանուն։

Ու թեեւ հերոսների անունները բացահայտվել են այս տարվա սկզբին, օրիգինալ կազմից իր վերադարձը հաստատել է միայն մեկ դերասանուհի՝ Քրիստեն Բելը, որի ձայնով էլ խոսում է Բամբասկոտը։

Լուսանկարը՝ HBO Max

 



© NEWS.am STYLE