«Վրիժառուների» երկրպագուներին զայրացրել է «Հավերժները» ֆիլմի թրեյլերը

19:11   29 մայիսի, 2021

«Վրիժառուների» մասին Marvel-ի մարտաֆիլմերի երկրպագուները քննադատել են ստուդիայի «Հավերժները» ֆիլմը, երբ համացանցում հրապարակվել է ժապավենի առաջին թրեյլերը, հայտնում է Independent-ը։

«Հավերժները» ֆիլմը պատմում է անմահ այլմոլորակային ռասսայի մասին, որը գերունակություններ ունի։ Նրանք Երկրի վրա ապրում են արդեն հազարավոր տարիներ եւ մարդկանց գաղտնի պաշտպանում են տարբեր սպառնալիքներից։

«Մենք հետեւել ենք մարդկանց ու օգնել նրանց զարգանալ։ Մենք տեսել ենք, թե ինչպես են նրանք հրաշքներ գործում։ Երկար տարիների ընթացքում մենք ոչ մի անգամ չենք խառնել նրանց կյանքին մինչ այժմ (Նկատի ունենալով առեղծվածային սպառնալիքը)»,- ասվում է ֆիլմի թրեյլերում։

Շատերին շփոթեցրել են այս բառերն ու ստիպել հարցեր հնչեցրել․ ինչու Հավերժները չեն օգնել Marvel-ի մյուս սուպերհերոսներին։ Օրինակ՝ Վրիժառուներին, որոնք բնազմաթիվ անգամներ օգնության կարիք են ունեցել, ինչպես եղել է «Ալտրոնի դարաշրջանում» Նյու Յորքի համար պայքարում կամ «Անվերջության պատերազմում», երբ չարագործ Թանոսը ոչնչացրել է մարդկության կեսին։



© NEWS.am STYLE