Քարդաշյան ընտանիքը կրկին սկանդալի կենտրոնում է. Քայլի Ջեններին մեղադրել են ծաղրի ենթարկելու համար

14:12   29 մայիսի, 2021

Քարդաշյան ընտանիքն այս անգամ եւս սկանդալի կենտրոնում է, եւ այ առնչվում է Քայլի Ջեններին։ Մոդել Վիկտորյա Վաննան TikTok-ում տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով, որ Քայլի Ջեններն իրեն ծաղրի է ենթարկել։ Նրա խոսքով՝ Քայլին ու նրա ընկերուհիները՝ Անաստասիա Կարանիկոլաուն եւ Ջորդին Վուդսն իր պարային հնարքները ծաղրել են 2015թ․-ին Թայգայի տեսահոլովակի նկարահանումների ընթացքում, գրում է Peopletalk-ը։

«Մոդել լինելը ոչ միշտ է այնքան ուրախ, որքան թվում է, հատկապես հայտնիների շրջանում»,- տեսանյութը մակագրել է Վիկտորյան՝ հայտարարելով․ «Երբ ես նկարահանվում էի Թայգայի տեսահոլովայում, նկարահանման հրապարակում եղել է նաեւ Քայլի Ջենները, որն իր ընկերուհիների հետ ծաղրի է ենթարկել ինձ»։

«Հենց ես դուրս եկա, նա ոտքից գլուխ նայեց ինձ։ Հետո շշնջալով ու մատնացույց անելով ծաղրում էր, թե ինչպես եմ պարում։ Ես զգում էի, որ ինձ ծաղրում են առանց պատճառի»,- հավելել է Վաննան։

Հարցին, թե ինչու է որոշել այդ մասին հրապարակային հայտնել միայն հիմա, Վիկտորյան պատասխանել է․ «Ես հիմա պարզապես թքած ունեմ։ Դա պարզապես զվարճալի փորձ է։ Ես ոչ մի դեպքում չեմ չարանում եւ չեմ ասում, թե նա դեռ այնպիսի է, բայց հենց դա տեղի է ունեցել ինձ հետ»։

Ի դեպ, Քայլին չի լռել եւ օպերատիվորեն պատասխանել է Վաննային։ Միան թե չի պարզաբանել, այլ պարզապես հայտարարել է, որ նման բան չի եղել։



© NEWS.am STYLE