«Թող աշխարհի բոլոր երեխաները ապրեն խաղաղ երկնքի տակ». Միհրան Ծառուկյանը՝ որդու հետ

13:47   29 մայիսի, 2021

Երգիչ Միհրան Ծառուկյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երաժիշտը պատկերված է իր ու Արփի Գաբրիելյանի որդու՝ Ռոբերտի հետ։ Միհրանը ջերմ գրկել է փոքրիկին, իսկ հրապարակման մեկնաբանություններում գրել է․ «Թող աշխարհի բոլոր երեխաները ապրեն խաղաղ երկնքի տակ»։

Ավելի վաղ Միհրան Ծառուկյանի եւ որդու հետ լուսանկար էր հրապարակել Արփին։ Նրանք մեղմ համբուրում էին իրենց որդուն։ Դերասանուհին ջերմ լուսանկարը տեղադրել էր ընտանիքի օրվա առիթով։  



© NEWS.am STYLE