14:42 29 մայիսի, 2021Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Իննան բաց գույնի ջինսե տաբատ է կրում եւ մուգ գույնի տոպ։ Իննան սպորտային կոշիկներ է ընտրել, արձակել մազերը։ Լուսանկարը, որն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին, դերասանուհին հետեւյալ կերպ է մեկնաբանել․ «Հեքիաթ»։

Օրերս տեղադրված կադրերում Իննան պատառոտված, ջինսե լայն տաբատ էր կրում, որը համադրել էր բաց գույնի հուդիի հետ։ Երիտասարդ դերասանուհին արձակել էր մազերը։ «Խորհրդավորի որոնումներով»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։