«Սիրուն զույգ». Գրիգի ու Սոնայի լուսանկարը Մոսկվայից

16:39   29 մայիսի, 2021

Դերասան Գրիգ Գեւորգյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Գրիգը պատկերված է կնոջ՝ պարուհի Սոնա Եսայանի հետ։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Մոսկվայում։ «Շատ ուժեղ բաներ են սպասվում մեզանից»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է դերասանը։ Հետեւորդները նրանց դրական խոսքեր են գրել․ «Սիրուն զույգ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում զույգը պատկերված էր Կարմիր հրապարակում։ Գրիգը գրկել էր կնոջը։ Զույգը սպորտային հագուստով էր։ Հրապարակմանը կից հումորիստը գրել էր․ «Մեջքիս ուժեղ մարդ կա։ Ամենաթույնն առջեւում ա»։



© NEWS.am STYLE