«Անկասկած, վնասում է երեխաներին». Բրեդ Փիթը կտրուկ է պատասխանել Անջելինա Ջոլիի քայլին

17:11   29 մայիսի, 2021

Նախկին ամուսիններ Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի միջեւ դատական վեճը շարունակվում է վաղուց։ Օրերս հայտնի է դարձել, որ դատավորը համաձայնել է երեխաների խնամակալությունը հավասարապես կիսել աստղերի միջեւ։ Սակայն Բրեդ Փիթը չի հասցրել ինչպես հարկն է ուրախանալ այդ որոշման առիթով, եւ նրա նախկին կինը դատարան հայտարարություն է ներկայացրել՝ պահանջելով հեռացնել դատավորին, որը վարում է գործը։ Դերասանուհին հայտարարել է, որ Բրեդ Փիթի փաստաբաններից մեկը դատավորի հետ գործնական կապեր ունի եւ նույնիսկ պահանջել է սառեցնել կայացված որոշումը։

Փիթը չի լռել եւ նախկին սիրելիին մեղադրել է երեխաներին վնասելու համար։ Դերասանը դատարան է ուղարկել իր հայտարարությունը, որում սկզբունքային անհամաձայնություն է հայտնել դատավորի որոշման սառեցման հետ, հայտարարել, որ Ջոլիի ոչ ադեկվատ քայլերը բացասաբար են անդրադառանում երեխաների վիճակի վրա, որոնք շարունակում են երկար ժամանակ անորոշության վիճակում լինել, հայտնում է «The Sun»-ը։

Բազմազավակ մայրը չի ցանկանում երեխաների հոր հետ կիսել նրանց խնամակալությունը, որը ցանկանում է հավասարապես հոգ տանել երեխաների մասին։ Ջոլին չի համաձայնել դատավորի որոշման հետ, քանի որ կարծում է, որ այն սպառնում է երեխաների անվտանգությանը։

Աղբյուրը՝ Dni.ru

Լուսանկարները՝ Amy Aussman/Wireimage; Steve Granitz/Wireimage, People, Getty Images



© NEWS.am STYLE