Հայտնի է թագավորական ընտանիքի ամենաոճային անդամի անունը

16:19   29 մայիսի, 2021

Արքայազն Հարիի կնոջը՝ Մեգան Մարքլին, ճանաչել են թագավորական ընտանիքի ամենաոճային անդամը։ Նա այդ կարգավիճակը ստացել է ոճի շնորհիվ, հայտնում է Express-ը։

PrettyLittleThing հագուստի ապրանքանիշը վերլուծել է համացանցում որոնումների քանակը Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ բնակիչների շրջանում, որոնք հետատքրքրվել են թագավորական ընտանիքի անդամների ոճով։ Վերջին տարվա ընթացքում Սասեքսի դքսուհու ցուցանիշն աճել է 100 տոկոսով․ նրա հագուստները համացանցում որոնել են 148 550 անգամ։

Մարքլն առաջ է անցել Քեմբրիջի դքսուհի Քեթրինից, Միդլթոնի կերպարների վերաբերյալ հարցումների քանակը մեծացել է 84 տոկոսով՝ հասնելով 145 400-ի։ Հետազոտության հաշվետվությունում նշվում է, որ «Մեգանն ու Քեյթը մշտապես միտումներ են ստեղծում եւ ոճի կուռքեր են»։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE