Մերիլին Մենսոնի նախկին ընկերուհին երաժիշտին մեղադրել է բռնաբարության  համար

18:13   29 մայիսի, 2021

Ամերիկացի երգիչ Մերիլին Մենսոնի նախկին ընկերուհին դիմել է դատարան՝ երաժիշտին մեղադրելով բռնության համար եւ հայատարարելով, որ վերջինս իրեն տեսագրություն է ցույց տվել, որն իրեն ստիպել է վախենալ իր կյանքի համար, հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված հայցը։

Պարբերականի հաղորդամբ՝ կինը, որը պնդում է, որ Մենսոնի հետ սկսել է հանդիպել 2011թ․-ին, հայտարարել է, որ մի անգամ ռոք կատարողն իրեն հարկադրել դիտել Groupie («Երկրպագու») անունով տեսանյութը, որը գտնվում էր պահարանում։ Իբրեւ տեսանյութում պատկերված էին սեռական ակտեր, ինչպես նաեւ նվաստացման եւ զենքի գործադրման տեսարաններ։ Մասնավորապես, կադրերում ցուցադրվել է, թե ինչպես է երգիչն իր երիտասարդ երկրպագուին կապել աթոռին եւ սպառնացել ատրճանակով։ Հայցվորի խոսքով՝ տեսագրությունն իրեն ստիպել է անհանգստանալ անվտանգության համար։ Կինը պնդում է, որ Մենսոնը նշել է, որ տեսագրություն արվել է 1996թ․-ի համերգից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Երաժիշտին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ իրական տեսագրությունը, որի մասին խոսվում է, կարճամետրաժ ֆիլմ է, որը նկարահանվել է սցենարով։ Իբրեւ կարճամետրաժ ֆիլմը ծրագրում էին օգտագործել նոր նախագծում։

Լուսանկարը՝  Axelle/Bauer-Griffin/FilmMagic



© NEWS.am STYLE