«Ինքնավստահությունն ամենագեղեցիկ բանն է, որ կինը կարող է կրել». Տաթեւիկ Ադումյան

20:49   29 մայիսի, 2021

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան ջում հրապարակված կադրերում Տաթեւիկը սեւ հագուստ է կրում։ Դերասանուհին արձակել է մազերն ու վառ շպարով է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ «Ինքնավստահությունն ամենագեղեցիկ բանն է, որ կինը կարող է կրել»,- հրապարակումն անգլերենով մակագրել է դերասանուհին։

Օրերս հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհու ալիքավոր վարսերը կիսով չափ հավաքված էին, նա նախընտրել էր նուրբ շպար։ Հրապարակմանը կից Տաթեւիկը լավ օր էր մաղթել հետեւորդներին՝ գրելով․ «Շատ լավ շաբաթ եմ մաղթում բոլորիս... թո՜ղ ամեն մեկս առնվազն մեկ լավ լուր ստանանք։ Եվ վերջապես Գարունը գա...»։



© NEWS.am STYLE