«Նման բան ոչ ոք չէր սպասում». Մեգան Մարքլի վտանգի է ենթարկել որդուն

23:18   29 մայիսի, 2021

Սասեքսի 39-ամյա դքսուհի Մեգան Մարքլը խիստ քննադատության է ենթարկվել որդուն՝ Արչիին վտանգի ենթարկելու համար։ Բրիտանական «Հինգերորդ ալիքի» հաղորդավար Սթորմ Հանթլիի կարծիքով՝ նախկին դերասանուհին չի մտածել որդու հոգեբանական վիճակի եւ հնարավոր խնդիրների մասին, երբ նա կմեծանա։ Լրագրողը վստահ է, որ Մարքլի սկանդալային անկեղծությունը լավագույնս չի անդրադառնա Արչիի վրա, հենց վերջինս հասկանա նրա բառերի իմաստը։ Հիշեցնենք՝ Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցում դքսուհին հայտարարել է, որ հղիության ընթացքում լրջորեն մտածել է ինքնասպանության մասին։  

«Ես լրջորեն անհանգստանում եմ Արչիի մասին։ Հիմա նա երեխա է, որը չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Բայց կմեծանա, դպրոց կգնա։ Այնտեղ նրան կպատմեն այն մասին, ինչ ասել է Մեգանը։ Կարծում եմ՝ բավական բարդ է իմանալ, որ մայրդ ցանկացել է ինքնասպանություն գործել, երբ կրել է քեզ։ Ինձ թվում է՝ նա ու արքայազն Հարին բավարար չեն մտածել, թե ինչ ազդեցություն կունենան այն բառերն իրենց երեխաների վրա»,- Սթորմ Հանթլիի խոսքերը մեջբերել է Daily Express-ը։

Հեռուստահաղորդավարուհին նշել է, որ նման անկեղծության «ոչ ոք չէր սպասում»։ Մեգան Մարքլին եւ արքայազն Հարիին չի կարելի մեղադրել նրանում, որ նրանք չեն մտածում երեխաների մասին․ ըստ ամենայնի, հենց երեխաների պատճառով էլ նրանք տեղափոխվել են ԱՄՆ։ Սակայն ինքնասպանության մասին հայտարարությունները կարող են վնասել Արչիին, կարծում է Հանթլին։ Նրա խոսքով՝ ապագայում տղան, ըստ ամենայնի, ստիպված կլինի հոգեբանի դիմել։

Աղբյուրը՝ «Էքսպրես գազետա»

Լուսանկարը՝ CBS/YOUTUBE



© NEWS.am STYLE