Հայտնի է «Холостяк»-ի նոր եթերաշրջանի հաղթողը (ֆոտո)

10:14   30 մայիսի, 2021

Ֆոտոմոդել, որին ԶԼՄ-ներն անվանում են Նեյմարի նախկին ընկերուհի, կարողացել է նվաճել Տիմատիի սիրտը: Հենց Սաֆարովան է հայտարարվել նախագծի հաղթող։

Նախագծի հենց սկզբից Տիմուրը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Կատյայի նկատմամբ։ Ամեն ինչ վերջնականապես պարզ դարձավ մեկ շաբաթ առաջ, երբ նրանք ժամադրության էին, որն էլ ավարտվեց համբույրով։ Մոդելի խոսքով՝ այդ ժամադրությունը եղել է Տիմուրի կազմակերպած ամենավառն ու ռոմանտիկը։

Հարցազրույցում աղջիկը հայտնել է, որ ծնվել է Ռուսաստանում, սակայն դեռ դպրոցական տարիքում ծնողների հետ տեղափոխվել է Իսպանիա։ Այժմ Կատյայի հայրն արդեն ողջ չէ, իսկ մայրը Բարսելոնայում տուրիստական գործակալություն ունի։ Սաֆարովան ասում է, որ մոդելային բիզնեսում պատահաբար է հայտնվել. նրան առաջարկել են մասնակցել փորձնական ֆոտոսեսիայի, երբ նա գնացքով ճամփորդելիս է եղել: Դրանից հետո Եկատերինային աշխատանք են առաջարկել։

Заветное кольцо получила экс-девушка Неймара Екатерина Сафарова

Այժմ նա պատրաստվում է ապրել երկու քաղաքում։ Դրան նպաստել է ոչ միայն Տիմատիի հետ սիրավեպը, այլեւ այն փաստը, որ Ռուսաստանում արդեն աշխատանքի առաջարկներ է ստացել:

Աղբյուրը՝ Экспресс газета



© NEWS.am STYLE