«Էլեգանտ»․ Լիլուի նոր լուսանկարները

10:57   30 մայիսի, 2021

Երգչուհի Լիլուն, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում շքեղ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երգչուհին սպիտակ հագուստով է․ լայնեզր տաբատ, ժանյակավոր բլուզ, բարձրակրունկներ։ Լիլուն հավաքել է մազերը, երեկոյան շպարով է։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Երկու երեխաների մայրիկը հրապարակմանը կից գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են հղել նրան․ «Հիասքանչ», «սիրուն», «հմայիչ», «կանացի ու էլեգանտ»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլուն պատկերված էր որդու՝ Ռոբերտի հետ։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել էր Դիսնեյլենդում։ «Իմ երջանկություն»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE