«Չգիտեմ՝ ինչպես անցան տարիները, բայց այսօր ես նկարվում եմ իմ շրջանավարտ աղջկա հետ»․ Արմեն Պետրոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել

12:44   30 մայիսի, 2021

Շոումեն, հումորիստ, դերասան եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն (Մենչ) ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Արմեն Պետրոսյանը պատկերված է կնոջ եւ ավագ դստեր հետ։ «Չգիտեմ՝ ոնց անցան տարիները, բայց այսօր ես արդեն նկարվում եմ իմ շրջանավարտ աղջկա հետ: Շնորհավոր բալես, դու արդեն քայլ ես անում դեպի մեծ կյանք, որը վստահ եմ, պատվով հաղթահարելու ես: Աստված քո հետ, իմ աղջիկ։ Շնորհավոր, իմ կյանք», - այսպես է մակագրել հրապարակումը նա։

Օրերս տեղադրված կադրերում Արմեն Պետրոսյանը պատկերված էր կնոջ հետ։ «Լավ օր Մայամիում սիրելիս հետ»,- հրապարակումը մակագրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ էին գրել զույգին։



© NEWS.am STYLE