Բրեդ Փիթը սիրավեպ է սկսել հայտնի երգչուհու հետ

13:03   30 մայիսի, 2021

Անջելինա Ջոլիի հետ բաժանման լուրից հետո Բրեդ Փիթին բազմիցս են ռոմանտիկ հարաբերություններ վերագրել։ Սակայն, դրանք անլուրջ էին։ Այժմ արեւմտյան ԶԼՄ-ները տեղեկացել են 57-ամյա դերասանի նոր հետաքրքրության մասին։ Բրիտանական The Mirror պարբերականը հայտնում է, որ Բրեդը աչք է դրել 36-ամյա երգչուհի Անդրա Դեյի վրա։

Պարբերականի աղբյուրի խոսքով՝ զույգը ֆլիրտ է արել միմյանց հետ այս տարվա ապրիլին կայացած «Օսկար» մրցանակի հանձնման արարողության կուլիսներում: Ինսայդերը վստահեցնում է, որ Անդրան արդեն որոշ ժամանակ գտնվում է «դերասանի տեսադաշտում»։

Նրանք սեթեւեթում էին կուլիսներում, - պատմել է ականատեսը։ - Դրանք կարող էին լինել պարզապես պրոֆեսիոնալ հարաբերություններ, սակայն Բրեդի որոշ ընկերներ խոսում էին այն մասին, որ նրանք հիանալի զույգ կլինեն:


Բրեդ Փիթը «Օսկարի» հաղորդավարն էր, իսկ Անդրան դարձել է մրցանակի հավակնորդներից մեկը։ Երգչուհին «Օսկարի» է առաջադրվել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Միացյալ Նահանգներն ընդդեմ Բիլի Հոլիդեյի» ֆիլմում գլխավոր դերի համար: Անդրան խաղացել է Բիլի Հոլիդեյի դերը: Ճիշտ է, նա այդպես էլ «Օսկար» չստացավ։ Ավելի վաղ իր աշխատանքի համար նա արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։

Հավանաբար, այժմ Բրեդ Փիթը կարող է ազատ շունչ քաշել. վերջերս նա դատարանում հաղթել է նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի դեմ երեխաների խնամակալության հայցը։ Դերասանուհին պնդել է միանձնյա խնամակալությանը, սակայն Փիթն արդյունքում հավասար իրավունքներ է ձեռք բերել իր ժառանգներին դաստիարակելու հարցում։ Ասում են, Անջելինան դատից հետո համարում է, որ նախկին ամուսինը նվաստացրել է նրան հանրության աչքերում:

Աղբյուրը՝ Комсомольская правда

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE