«Խայտառակություն»․ Բուզովային քննադատել են տաճարի ֆոնին կիսամերկ լուսանկարի համար

14:13   30 մայիսի, 2021

35-ամյա Օլգա Բուզովան երկրպագուներին ցնցել է նոր լուսանկարով։ Բանն այն է, որ լուսանկարում աստղը կիսամերկ կերպարանք է ընդունել պատշգամբում, որտեղից երեւում է Ալեքսանդրո-Նեւսկի տաճարը։ «Վոլգոգրադ, արդեն պատրաստվում եմ գալ ձեզ մոտ», - գրել է երգչուհին: Ինչպես գրում է StarHit-ը, դա դուր չի եկել նրա երկրպագուներին։ Նրանք այդ լուսանկարն անտեղի են համարել:

«Ինչու՞ նման լուսանկար անել սուրբ վայրի ֆոնին», «Մեր հավատացյալ, ինչպիսի խայտառակություն», «Դա լողափ չէ... Օլյա, ինչքան կարելի է», - վրդովվել են նրա երկրպագուները։

Վերջերս Օլգան ավելի հաճախ է սկսել սադրիչ լուսանկարներ տեղադրել: Բաժանորդները վստահ են, որ այս կերպ Բուզովան արագ ցանկանում է նոր ընկեր գտնել, քանի որ այն ժամանակվանից, երբ աստղը բաժանվել է Դավիթ Մանուկյանից, արդեն մի քանի ամիս է անցել:



© NEWS.am STYLE