Լուսինե Թովմասյանի հմայիչ կերպարը

18:36   30 մայիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ ու նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում գեղեցկուհին կերպարանք է ընդունել պատշգամբում, ուր արեւի շողերն, ասես, գրկել են նրան։ Լուսինեն կրում է պուտավոր պրինտով երկարափեշ զգեստ, ամառային բարձրակրունկներ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Երկու երեխաների մայրիկի հետեւորդները հաճոյախոսություններ են ուղղել նրան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում նա պատկերված էր ամուսնու ու դստեր՝ Արիանայի հետ։ Փոքրիկը ջերմ գրկել էր ծնողներին։ «Արիանայի առաջին դասարանի ավարտական հանդեսը։ Նոր հույզեր, նոր էմոցիաներ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Լուսինեն։

Գլխավոր լուսանկարը՝ Պարգեւ Այդինյանի



© NEWS.am STYLE