ԱՄՆ-ում մահացել է «Գրեմմի»-ի հնգակի դափնեկիր Բի Ջեյ Թոմասը

20:00   30 մայիսի, 2021

79 տարեկանում մահացել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի հնգակի դափնեկիր ամերիկացի երգիչ Բի Ջեյ Թոմասը։ Այս մասին ասվում է նրա թվիթերյան էջում։

«Խորը ցավով հաստատում ենք Բի Ջեյ Թոմասի մահը», - ասված է հաղորդագրության մեջ:

Մի քանի ամիս առաջ դերասանը հայտարարել էր, որ իր մոտ ախտորոշվել է չորրորդ աստիճանի թոքերի քաղցկեղ։ Երգչի ներկայացուցիչները Variety պարբերականին պատմել են, որ նրա մահվան պատճառ են դարձել այդ հիվանդության պատճառով առաջացած բարդությունները:

Բի Ջեյ Թոմասը հինգ անգամ անընդմեջ «Գրեմմի»-ի դափնեկիր է դարձել 1977-1981 թվականներին: Նրա ամենահայտնի երգը Raindrops Keep Fallin' On My Head-ն է։ Այն հնչում է մի շարք ֆիլմերում, որոնց թվում են «Ֆորեսթ Գամփ»-ը եւ «Սարդ-մարդը 2»-ը ։

 

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE