«Ես փախչելու տեղ չունեմ`քո գրկից բացի...»․ Թամարա Գեւորգյանը ներկայացել է նուրբ կերպարում

21:47   30 մայիսի, 2021

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը, որը հայ հեռուստադիտողին առավել հայտնի է դարձել սերիալային կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել` ներկայացնելով ամառային քնքուշ կերպարը։

Instagram-ում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին ներկայացել է ծաղկավոր պրինտով եթերային զգեստով։ Նա կերպարանք է ընդունել գեղեցիկ ծաղիկների ֆոնին։ Թամարայի ալիքավոր վարսերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Ես փախչելու տեղ չունեմ`քո գրկից բացի...»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Թամարան կրում էր դեղին երանգի վերնաշապիկ, նույն գույնի գլխակապ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Ձեզ ծանո՞թ է. «գլխից վերև չես թռչի» արտահայտությունը: Դա մոլորություն է: Մարդը կարող է ամեն ինչ»:



© NEWS.am STYLE