Երգչուհի Սլավայի ամուսինը նրան 5,5 մլն եվրո արժողությամբ ժամացույց է նվիրել

23:04   30 մայիսի, 2021

Հայտնի երգչուհի Սլավան իր քաղաքացիական ամուսնուց թանկարժեք նվեր է ստացել։ Գործարար Անատոլի Դանիլիցկին նրան 5,5 մլն եվրո արժողությամբ ժամացույց է նվիրել։

Աստղը խոստովանել է, որ ամուսինն իրեն նվեր է մատուցել անցած ծննդյան օրվա կապակցությամբ։ Նա բողոքել է, որ նախկինում Դանիլիցկին կարող էր զարդեր նվիրել առանց առիթի, իսկ այժմ նման ժեստերի համար նրան առիթ է հարկավոր:

«Ամուսինս է նվիրել։ Նախկինում ամեն ինչ հենց այնպես էր նվիրում։ Հիմա արդեն միայն ծննդյանս օրվա կապակցությամբ», - լրագրողներին պատմել է երգչուհին։

Սլավան թանկարժեք աքսեսուարով պարծեցել է НТВ-ով հեռարձակվող «Ты не поверишь!» հաղորդման եթերում։ Ժամը դեղին ոսկուց է, զարդարված է 120 ադամանդներով։ Նման զարդը գնահատվում է 5,5 միլիոն եվրո։

Վերջերս աստղը ձեռք է բերել էլիտար անշարժ գույք՝ «Մոսկվա-Սիթի» համալիրում, որի արժեքը մոտ 100 մլն ռուբլի է։ Շքեղ բնակարանը երգչուհու հավաքածուում դարձել է 7-րդը։

 

Աղբյուրը՝ ФАН



© NEWS.am STYLE