«Միսս Տիեզերք Արմենիա» Դայանա Դավթյանը՝ շքեղ կերպարում

14:39   31 մայիսի, 2021

«Միսս Տիեզերք Արմենիա 2019» տիտղոսակիր, մոդել Դայանա Դավթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում շքեղ կերպարում է։

Instagram-ում տեղադրված կադրերում Դայանան կրում է սպիտակ գույնի, երկարափեշ երեկոյան զգեստ, ինչն էլ ընդգծել է նրա նեղ գոտկատեղը։ Գեղեցկուհու ուղիղ հարդարված մազերն արձակված են, վառ շպարով է։ «Ողջույն հեքիաթից», - Դայանան այսպես է մակագրել լուսանկարը։

«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանն օրեր առաջ նոր ֆոտոշարք էր տեղադրել, որում ներկայացել էր դիզայներ Նինա Սարկիսյանցի սպիտակ զգեստներով: Մոդելի կերպարը հիշեցնում էր եթերային հարսնացուի, ինչը, բնականաբար, շփոթմունք եւ քննարկումներ էր առաջացրել նրա հետեւորդների շրջանում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Դայանան նշել է, որ ֆոտոշարքն իրականացնելիս չի մտածել, որ սպիտակ զգեստը կնկալվի՝ որպես հարսանեկան.

«Սկզբում, երբ Նինա Սարկիսյանցի սրահում ընտրում էի զգեստներ, լուսանկարվել եւ տեղադրել էի Story տարբերակով: Դա շատ մեծ արձագանք ունեցավ, շատերն, իրոք, այդպես էլ մտածել էին, չնայած նրան, որ ես նշել էի, որ նկարահանում է սպասվում: Ֆոտոշարքի իմաստը տիտղոսն էր:  Գեղեցկության մրցույթներում շատ հաճախ է ճերմակ զգեստը համադրվում թագով եւ ժապավենով: Միշտ հիացել եմ Նինա Սարկիսյանցի ստեղծած զգեստներով, իրենց յուրահատկությամբ, եւ սպիտակ գույնը համարում եմ իմ գույնը, քանի որ բնավորությամբ հանգիստ եմ: Հենց այդ պատճառով եմ ընտրել ճերմակ զգեստ: Ինչպես նկատեցիք նկարների ֆոնը նույնպես սպիտակ է: Պատահական չէ, որ լուսանկարիչ Աշոտ Փարսյանի հետ ընտրել ենք սպիտակ ֆոն. ուզում էինք ստանալ ֆոնի և զգեստի միաձուլում: Ի դեպ, Փարսյանի համար լուսանկարչությունը լոկ հոբբի է, սակայն նա ունի շատ բարձր ճաշակ, ինչը շատ գնահատելի է», - ասել էր գեղեցկուհին։



© NEWS.am STYLE