«Ցանկանում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն իրեն զգա միակն ու անկրկնելին»․ Անահիտ Սիմոնյանի գայթակղիչ կերպարը

15:42   31 մայիսի, 2021

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գայթակղիչ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Անահիտ Սիմոնյանը կրում է սեւ բաճկոն, որի ընդգծել է նրա ներքնազգեստը։ Նրա մազերն արձակված են, նախապատվությունը տվել է վառ ու արտահայտիչ շպարին։ «Աղջիկներ, ցանկանում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն իրեն զգա միակն ու անկրկնելին», - ապա ինքնագնահատականի բարձրացման փոքրիկ պլան է ներկայացրել։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Անահիտ Սիմոնյանը կարմիր զգեստ էր կրում, որը համադրել էր սեւ պիջակի հետ։ Երգչուհին արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր լայնեզր գլխարկը։ «Կյանքը հիասքանչ է, վայելեք պահը»,- մեկնաբանություններում գրել էր Անահիտ Սիմոնյանը։

 

Գլխավոր լուսանկարը՝ sea_am



© NEWS.am STYLE