Մադոննայի որդին փորձել է կանացի զգեստ եւ շրջել մոդելի քայլվածքով

11:13   31 մայիսի, 2021

Ամերիկացի երգչուհի Մադոննայի խորթ որդին՝ Դեւիդ Բանդան, իրեն փորձել է մոդելի կարգավիճակում՝ կրելով կանացի զգեստ։ Նրա տնային դեֆիլեի տեսանյութը փոփ աստղը հրապարակել է Instagram-ում։ 15-ամյա երիտասարդը քայլել է Mae Couture-ի երկար սպիտակ մետաքսե զգեստով եւ մարզակոշիկներով։ Նա հայտարարել է, որ իրեն ազատ է զգում։ «Վստահությունն ամեն ինչ է», - հրապարակումն ասպես է մակագրել 62-ամյա Մադոննան:

Մադոննան դաստիարակում է վեց երեխաների՝ ֆիտնես-մարզիչ Կառլոս Լեոնի հետ ունեցած արտամուսնական կապից ծնված 24-ամյա Լուրդեսին, ինչպես նաեւ ռեժիսոր Գայ Ռիչիի հետ ամուսնությունից ծնված 20-ամյա որդուն՝ Ռոկոյին։ Բացի աֆրիկացի Դեւիդից, Մադոննան դաստիարակում է եւս երեք աղջիկների՝ Դեւիդ Մերսի հասակակցին, որին որդեգրել է 2009 թվականին, եւ ութամյա երկվորյակներ Ստելլային եւ Էսթերին, որոնք որդեգրվել են 2017 թվականին:

Մի քանի տարի առաջ հարցազրույցներին մեկում նա հայտարարել է, որ բոլոր երեխաներից ամենաշատն Դեւիդն է իրեն նման։



© NEWS.am STYLE