«Փոքր-ինչ այլ հարաբերություններ»․ Պրիխոդկոն արձագանքել է Մելաձեի ոտնձգությունների հետ կապված սկանդալին

12:16   31 մայիսի, 2021

Համացանցում շարունակում են քննարկել կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեի կողմից Անի Լորակի՝ հարասմենթի մասին խոստովանությանը։ Լորակից հետո նման տեղեկատվություն է ներկայացրել երգչուհի Օլյա Պոլյակովան։

Մինչդեռ Անաստասիա Պրիխոդկոն, որն աշխատել է Մելաձեի հետ, վրդովվել է Լորակի խոսքերից։ Կատյա Օսադչիին տված հարցազրույցում նա ասել է, որ վրդովվել է Լորակի խոսքերից, թե շատ արտիստների իբր աշխատանքի համար անընդունելի պայմաններ են առաջարկել, եւ նրանք համաձայնել են ամեն ինչի, միայն թե աշխատեն հայտնի պրոդյուսերի հետ:

Պրիխոդկոյի խոսքով՝ իրեն նման պայմանների մասին ոչ ոք չի պատմել, պայմանագրում դրանք չեն եղել։

Երգչուհին հստակեցրել է, որ ինքը շատ լավ հարաբերություններ չի ունեցել Կոնստանտին Մելաձեի հետ, սակայն դրանք սեռական բնույթ չեն ունեցել, փոխանցում է «Факты»-ն։

В день рождения Константина Меладзе. Тест: взяли бы тебя в группу «ВИА Гра»

Նա նաեւ հավելել է, որ ոչ մի անգամ հարասմենթի զոհ չի եղել։

Անաստասիա Պրիխոդկոն համագործակցել է Կոնստանտին Մելաձեի հետ ռուսական «Աստղերի ֆաբրիկա 7» հեռուստաշոուում տարած հաղթանակից հետո: 2009 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթում Ռուսաստանի մասնակցությունից հետո երգչուհին խզել է պրոդյուսերի հետ պայմանագիրը։

Հիշեցնենք, որ երգչուհի Աննա Սեդոկովան՝ «ՎԻԱ Գրայի» նախկին մեներգչուհին, կարծում է, որ շուտով Մելաձեի հետ կապված սկանդալն ավելի մեծ հնչեղություն կստանա: Արտիստուհին դեռ վստահ չէ իր գործողությունների մեջ, բայց ակնարկում է, որ ինքը նույնպես պատմելու բան ունի։



© NEWS.am STYLE