Համարձակ լողազգեստ, փարթամ բարեմասնություններ․ Շպռոտը՝ կրքոտ կերպարում

11:46   31 մայիսի, 2021

Լոսանջելեսաբնակ երգչուհի Շպռոտը միկրոբլոգի իր էջի կրքոտ ու գայթակղիչ լուսանկարների շարքը շարունակում է համալրել նորերով։

Իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է  միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարներում երգչուհին կերպարանք է ընդունել լողավազանում։ Նա կրում է սեւ գույնի լողազգեստ, ինչն էլ ավելի է ընդգծել նրա փարթամ բարեմասնությունները։ Շպռոտի մազերը հավաքված են, կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Մեղրիում։ Երգչուհին կերպարանք էր ընդունել գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա սպորտային կերպարում էր․ կրում էր մոխրագույն բլուզ, սեւ տաբատ, մարզակոշիկներ։ Նրա վարսերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Մայր Արաքս։ Երբ ես Մեղրիում էի»։



© NEWS.am STYLE