«Նորաձեւ»․ Յուլյա Ֆինկի նոր լուսանկարը

16:49   31 մայիսի, 2021

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով ոճային ու հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է լայն փողքերով զոլավոր տաբատ, սպիտակ վերնաշապիկ, սեւ բաճկոն, սպորտային կոշիկներ։ Յուլյայի մազերը հավաքված են, մեղմ շպարով է։ Նրա ոճային կերպարն ամբողջացնում են աքսեսուարներն ու արեւային ակնոցը։ Հրապարակումը Յուլյան չի մեկնաբանել, սակայն նրա հետեւորդները դրական խոսքեր են ուղղել՝ գրելով․ «Նորաձեւ», «ոճային»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Ֆինկը պատկերված էր ամուսնու՝ հաղորդավար Արտյոմ Կարապետյանի հետ։ Երկու երեխաների մայրիկը կրում էր վանդակավոր բաճկոն։ Նրա մազերը հավաքված էին, նուրբ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էին աքսեսուարներն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել էր․ «Երբ երեխաները խաղում են»:



© NEWS.am STYLE