«Холостяк»-ի հաղթողին քննադատել են անգրագիտության համար

16:26   31 մայիսի, 2021

«Холостяк» շոուի հաղթող Եկատերինա Սաֆարովան ձախողել է՝ փորձելով պատասխանել Instagram-ում իր բաժանորդների հարցերին:

Սոցցանցերում աղջկան բառացիորեն գրոհել են նախագծի երկրպագուները՝ փորձելով պարզել, թե որտեղ է նա այժմ ապրում եւ շփվում է արդյոք Տիմատիի հետ: Այնուամենայնիվ, շատերը զարմացան աղջկա պատասխաններում առկա քերականական սխալներից։

«Ինչ բարդ լեզու է ռուսերենը։ Երբ ես գրավոր եմ պատասխանում հարցերին, մայրս ինձ նկատողություն է անում․ «Կատյա, դու սխալներով ես գրում», - ծիծաղելով ասել է մոդելը։ Նա բացատրել է, որ Ռուսաստանում սովորել է միայն մինչեւ վեցերորդ դասարան, իսկ հետո տեղափոխվել է Իսպանիա։ Հետեւաբար, նրա համար շատ ավելի հեշտ է գրել իսպաներեն, քան ռուսերեն:

Что такое «заного»?»: победительницу «Холостяка» раскритиковали за  безграмотность

Բաժանորդի հերթական հարցին պատասխանելուց հետո, որտեղ աղջիկը գրել է «заного» (նկատի է ունեցել կրկին), Սաֆարովան պատմել է, որ ընկերներից մեկը նրան հարցրել է, թե ինչ նկատի ուներ՝ «заново»,  թե «за ногу» (կրկին, թե ոտքի հետեւից)։

Օրերս TNT-ի եթերում թողարկվել է «Холостяк» շոուի վերջին թողարկումը՝ ռեփեր Տիմատիի հետ: Եզրափակիչում մնացել են երկու աղջիկ՝ Ալիսա Գրաբովայան եւ Եկատերինա Սաֆարովան: Արդյունքում նա ընտրություն է կատարել Բարսելոնայի 23-ամյա ուսանողուհի Սաֆարովայի օգտին։

Աղջիկն իր միկրոբլոգի Stories բաժնում հետեւորդներին պատմել է, որ նա կրում է Տիմատիի նվիրած մատանին եւ տեղափոխվել Մոսկվա: Տիմատիի հետ հարաբերությունների մասին նա նախընտրել է լռել։ Նրա խոսքով՝ «երջանկությունը սիրում է լռություն»։



© NEWS.am STYLE