Ֆիլիպ Կիրկորովը ցանկացել է ինքնասպան լինել Ալլա Պուգաչովային բաժանելուց հետո

18:51   31 մայիսի, 2021

Ալլա Պուգաչովան եւ Ֆիլիպ Կիրկորովը ամուսնալուծվել են 2005 թվականին: Պրիմադոննան ռուսական էստրադայի արքային փոխարինեց հումորիստ Մաքսիմ Գալկինով։ Վերջերս պարզվել է, որ արտիստն այնքան ցավագին է տարել նախկին կնոջ հետ բաժանությունը, որ նույնիսկ մտածել է ինքնասպանության մասին։

Киркоров хотел покончить с собой после расставания с Пугачёвой

Կիթառահար Ալեքսանդր Լեւշինը պատմել է, թե որքան դժվար է եղել Կիրկորովի համար։ «Նա նամակներ էր գրում, պոկում մազերը, խոստացել էր ինքնասպան լինել, գնալ արտասահման։ Ալլան, երբ կարդում էր Ֆիլյայի ուղարկած նամակները լաց էր լինում։ Նա անհանգստանում էր նախկին ամուսնու համար․ «Ընկերներ, պետք է հետեւել նրան, որպեսզի իրեն վնաս չտա», - НТВ-ի «Новые русские сенсации» հաղրոդման ժամանակ նշել է Լեւշինը։

Ալլա Պուգաչովայի տան նախկին տնային տնտեսուհին համոզված է, որ Ֆիլիպ Կիրկորովը դեռ սիրում է պրիմադոննային, չնայած այն բանին, որ նրանց բաժանումից անցել է ավելի քան 15 տարի: Կնոջ խոսքով՝ Կիրկորովը երկար ժամանակ հույս ուներ, որ Գալկինն ու Պուգաչովան կբաժանվեն, իսկ կինը կվերադառնա իր մոտ։



© NEWS.am STYLE