Քորթնի Քոքսը կրկնել է Էդ Շիրանի հետ «Ընկերներ»-ի պարը

19:12   31 մայիսի, 2021

Մի քանի օր առաջ HBO Max-ում թողարկվել է «Ընկերներ» սերիալի հատուկ էպիզոդը, որում Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Լիզա Կուդրոուն, Մեթ Լեբլանը, Մեթյու Փերին եւ Դեւիդ Շվիմերը կրկնել են հայտնի սերիալի պաշտամունքային տեսարանները եւ կիսվել նկարահանումների մասին իրենց հիշողություններով: Նրանց են միացել նաեւ այլ հայտնի մարդիկ՝ Ջասթին Բիբերը, Կառա Դելեւինը, Ջեյմս Քորդենը, Դեւիդ Բեքհեմը, Լեդի Գագան, Սինդի Քրոուֆորդը, Քիթ Հարինգթոնը, Ռիզ Ուիզերսփունը եւ նույնիսկ BTS խումբը:

Սակայն թողարկման մեջ չի ցուցադրվել լեգենդար պարը, որը Մոնիկան եւ Ռոս Գելլերը կատարել են շոուի վեցերորդ եթերաշրջանի տասներորդ դրվագում:

Արդյունքում Քորթնի Քոքսն, այնուամենայնիվ, կրկնեց «ռուտինան», բայց ոչ թե Դեւիդ Շվիմերի, այլ Էդ Շիրանի հետ՝ որպես գործընկեր։ Պարի տեսագրությունը երգիչը հրապարակել է իր ինստագրամում։

«Այս հանգստյան օրերին մեզ մոտ ստացվեց մեր սեփական վերամիավորումը», - գրել է նա:

Տեսանյութով կիսվել է նաեւ Քոքսը։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Քորթնի Քոքսը վերստեղծել է Գոհաբանության օրվա առթիվ հնդկահավով Մոնիկայի պարը։



© NEWS.am STYLE