«Գեղեցիկ կինը շոյում է աչքերը, բարին՝ սիրտը». Արմեն Պետրոսյանի եւ կնոջ նոր լուսանկարը

19:47   31 մայիսի, 2021

Շոումեն, հումորիստ, դերասան եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն (Մենչ) ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ հետ։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում զույգը ջերմ գրկախառնված է։ Արմեն Պետրոսյանի կինը՝ Քրիստինան կրում է բաց վարդագույն հանդերձանք։ Հրապարակմանը կից պրոդյուսերը գրել է․ «Գեղեցիկ կինը շոյում է աչքերը, բարին՝ սիրտը։ Առաջինը հրաշալի իր է, երկրորդը՝ գանձ»:

Ավելի վաղ տեղադրված կադրում Արմեն Պետրոսյանը պատկերված էր կնոջ եւ ավագ դստեր հետ։ «Չգիտեմ՝ ոնց անցան տարիները, բայց այսօր ես արդեն նկարվում եմ իմ շրջանավարտ աղջկա հետ: Շնորհավոր բալես, դու արդեն քայլ ես անում դեպի մեծ կյանք, որը վստահ եմ, պատվով հաղթահարելու ես: Աստված քո հետ, իմ աղջիկ։ Շնորհավոր, իմ կյանք», - այսպես էր մակագրել հրապարակումը նա։



© NEWS.am STYLE