Էմմա Սապունջյանի եւ սիրելիի սիրառատ գրկախառնությունը

21:41   31 մայիսի, 2021

Երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է սիրելիի հետ։

Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրում զույգը ջերմ գրկախառնված է։ Դերասանուհին կրում է պուտավոր պրինտով զգեստ, սպորտային կոշիկներ։ Նրա վարսերն արձակված են։ Սիրառատ լուսանկարը Էմման չի մակագրել։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում Էմման կրում էր կարճ, պուտավոր կիսաշրջազգեստ, ամառային բլուզ, կիսաերկարաճիտներ։ Նրա վարսերն արձակված էին, իսկ շպարը՝ նուրբ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել էր․ «4 տարի առաջ․․․ Բան չի փոխվել իմ մոտ»։



© NEWS.am STYLE