«Խաղաղություն, սեր եւ երջանկություն...»․ Մարինկա Խաչատրյանը նոր տեսանյութ է հրապարակել

22:47   31 մայիսի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր տեսանյութ հրապարակել, որում սպորտային կերպարում է։

View this post on Instagram

A post shared by Մարինկա Խաչատրյան (@marinka_khachatryan_official_)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին բնության գրկում է՝ ծաղիկների դաշտում։ Նա կրում է մուգ գույնի բլուզ, ջինսե տաբատ։ Նրա ուղիղ հարդարված վարսերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Տեսանյութին կից նա գրել է․ «Խաղաղություն, սեր եւ երջանկություն...»։

Ավելի վաղ տեղադրված ընտանեկան լուսանկարում կադրերում դերասանուհին ջերմ գրկել էր եղբորը։ Նա կրում էր երկնագույն երանգի վերնաշապիկ-զգեստ, սպորտային կոշիկներ, իսկ կերպարն ամբողջացնում էր ոճային ու հաստ գոտին։ Մարինկայի մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ Հրապարակմանը կից դերասանուհին շնորհավորել էր եղբոր տարեդարձը՝ գրելով․ «Իմ արեւ, իմ թանկ, իմ ամեն ինչ ... իմ Արմսսսս, իմ տղես, շնորհավոր ծնունդդ ...Աշխարհում բոլորից ու ամեն ինչից շատ սիրում եմ քեզ, իմ բարի տղա։ Աստված քեզ միշտ թող պահապան լինի, մեր ամենաթանկ... Աչքերդ թող ուրախությունից միշտ փայլեն, ինչպես այսօր ...»։



© NEWS.am STYLE