Գարիկ Խարլամովը թեժացրել է դերասանուհի Եկատերինա Կովալչուկի հետ սիրավեպի մասին լուրերը

20:16   31 մայիսի, 2021

Մի քանի օր առաջ հումորիստն արձակուրդ է մեկնել Սոչի։ Այնտեղ է մեկնել նաեւ դերասանուհին։ Պարզվել է, որ Գարիկ եւ Եկատերինա ժամանակն անցկացնում են նույն վայրում՝ Կարմիր Պոլյանայի սպա-հյուրանոցում, որտեղից երկուսն էլ լուսանկարներ են հրապարակում իրենց սոցցանցերում:

Խարլամովն ու Կովալչուկն իրենց հանգիստն են բայելում Little Big խմբի անդամներ Սոֆյա Տայուրսկայայի եւ Իլյա Պրուսիկինի ընկերակցությամբ, որոնք նույնպես դեռ պաշտոնապես չեն հաստատել իրենց հարաբերությունները:

Екатерина Ковальчук

Ըստ լուրերի՝ հումորիստի եւ դերասանուհու սիրավեպը սկսվել է անցյալ տարի՝ «Գուսար» սերիալի նկարահանումների ժամանակ։ Իբր, նախքան Քրիստինա Ասմուսից պաշտոնապես բաժանվելն է  Խարլամովը սկսել ուշադրություն դարձնել Կովալչուկին:

Гарик Харламов

Քրիստինա Ասմուսը եւ Գարիկ Խարլամովը ամուսնացած են եղել յոթ տարի։ Բաժանման մասին նրանք հայտարարել են անցյալ ամռանը։ Նախկին ամուսիններն ունեն   դուստր՝ Նաստյան, որին նրանք միասին են դաստիարակում։ Թե, ինչն է իրականում դարձել զույգի բաժանման պատճառը, հայտնի չէ։ Ինքը՝ Գարիկը, նշել է, որ որոշումն ընդհանուր է եղել, իսկ Քրիստինան ասել է, որ ամուսնալուծության նախաձեռնողն ինքը եղել է։ Դերասանուհու փաստաբանը նշել է, որ Խարլամովը մինչեւ վերջին պահը փորձել է կարգավորել հարաբերությունները կնոջ հետ եւ ցանկանում է պահպանել ընտանիքը:

Екатерина Ковальчук

Եկատերինա Կովալչուկի անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի: Ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ Աստղային գործընկերների հետ սիրավեպերում նա նույնպես աչքի չի ընկել։ Եկատերինա Կովալչուկը հանդիսատեսին կարող է ծանոթ լինել «Երկու քույր» ֆիլմից եւ «Անսկզբունքայինները» սերիալից:



© NEWS.am STYLE