«Թող մնա ձեր խղճին». Դոլինան պատասխանել է հեյթերներին Վալյա Կառնավալի երկրպագուների հետ հերթական սկանդալից հետո

22:13   31 մայիսի, 2021

Ռուս երգչուհի Լարիսա Դոլինան հերթական արտահայտությունն է թույլ տվել Կառնավալի մասին, որը վերջինիս երկրպագուները վիրավորական են համարել: Ռուսական ջազի թագուհու գլխին թափվել է հեյթի հերթական ալիքը։ Երգչուհին որոշել է պատասխանել բոլորին միանգամից՝ ձայնագրելով տեսաուղերձ ուղղված հեյթերներին եւ Կառնավալի երկրպագուներին։

Չարակամներիին նախ բացատրել է, որ նա համեմատել է միայն Պանայոտովին եւ Վալյա Կառնավալի երգեցողությունը։ Դոլինան հստակեցրել է, որ չի վիրավորել Վալյային եւ չի պատրաստվում դա անել։

«Այնպես որ, այն ամենը, ինչ դուք գրում եք ինձ, ամեն տեսակ հիմարություն՝ դագաղում եք ինձ տեսնում, մահս եք ցանկանում եւ այլն, թող մնա ձեր խղճին։ Այս ամենը տարիքի կանցնի: Քանի որ, երբ դուք մեծանում եք, ձեր արժեքներն ու երաժշտական ճաշակը փոխվում են: Ես ձեզ դա սրտանց եմ մաղթում», - ասել է երգչուհին։

 «Ես ձեզ հեռացնում եմ, այո։ Քանի որ կոպտությունը եւ չարությունը չեմ ընդունում եւ տանել չեմ կարողանում, երբ դրանք հիմնավորված չեն: Ցտեսություն», - հայտարարել է արտիստուհին։

Հիշեցնենք, որ Լարիսա Դոլինայի եւ TikTok-բլոգեր Վալյա Կարնավալի միջեւ վեճն առաջին անգամ ծագել է Մաքսիմ Գալկինի «Музыкалити» շոուի ժամանակ: 65-ամյա երգչուհի եւ վոկալի ուսուցչուհի Դոլինային զայրացրել է այն, որ բլոգեր Վալյա Կառնավալը, որն ունի 14 միլիոն բաժանորդ, ոչ մի նոտա  ճիշտ չի կատարել: Նա ընդգծել է, որ Վալյայի հայտնիությունը ոչ մի կապ չունի արտիստի մասնագիտության հետ եւ երիտասարդ աստղին խորհուրդ է տվել նախ սովորել:



© NEWS.am STYLE