23:36 31 մայիսի, 2021Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացնելով նուրբ ու քնքուշ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստով է։ Նրա ուղիղ հարդարված վարսերն արձակված են, նուրբ ու ընդգծված դիմահարդարմամբ է։ Չնայած, Արթին գրառումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Նուրբ», «գեղեցկություն», «թագուհի»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Արփին մուգ տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ-սպիտակ վերնաշապիկի հետ։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինն արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նախընտրել էր առօրյա շպար։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Հայաստանի գույները»,- հրապարակման մեկնաբանություններում Արփին օգտագործել էր այդ հեշթեգը։
Լուսանկարը՝ narbehkhodaverdi