Marvel-ում վրդովվել են «Տոր»-ի ռեժիսորի եւ երկու դերասանուհիների խմբակային համբույրից

23:08   31 մայիսի, 2021

Marvel կինոստուդիայում վրդովվել են ռեժիսոր Թայկի Վայտիտիի խմբակային համբույրով՝ երգչուհի Ռիտա Օրայի եւ դերասանուհի Թեսսա Թոմփսոնի հետ: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը։

Նշվում է, որ ընկերության ղեկավարությունը նկատողություն է արել կինեմատոգրաֆիստին, որն աշխատել է «Տոր. Ռագնարեկ» եւ «Իրական վամպիրներ» ֆիլմերի վրա: Իրավիճակին ծանոթ աղբյուրը պատմել է, որ Marvel-ի ներկայացուցիչները չեն ցանկանում, որ Տոր Աստծո մասին խոշոր ֆրանշիզան ասոցացվի ռեժիսորի նման պահվածքի հետ: Ու թեեւ ստուդիայում գիտեն, որ Վայտիտին «ժամանցի սիրահարի» համբավ ունի, սակայն կարծում են, որ նա անցել է սահմանը։

В Marvel возмутились групповым поцелуем режиссера «Тора»: Кино: Культура:  Lenta.ru

Ավելի վաղ համացանցում հայտնվել էին լուսանկարներ, որոնցում աստղերը գրկախառնվում են երեքով եւ կոկտեյլներ խմում: Ինչ-որ պահի Օրան սկսում է համբուրել Վայտիտիին, իսկ հետո՝ Թոմփսոնին։ Ընդ որում Վայտիտիի եւ Օրայի սիրավեպի մասին լուրերը հայտնվել էին դեռ ապրիլին։ Ներկայումս զույգը շատ ժամանակ է անցկացնում Ավստրալիայում, որտեղ ռեժիսորը նկարահանում է «Տոր» ֆիլմի չորրորդ մասը: Հաղորդվում էր, որ երգչուհին արդեն Սիդնեյի նրա տուն է տեղափոխվել։



© NEWS.am STYLE