Բրեժնեւային եւ Մելաձեին քննադատել են Լուկաշենկոյի որդու առաջ համերգի համար

10:46   1 հունիսի, 2021

Արտիստներ Վերա Բրեժնեւային, Վալերի Մելաձեին, Գրիգորի Լեպսին քննադատել են Բելառուսում ունեցած համերգի համար։ Այս մասին հայտնում է Telegram-յան «МотолькоПомоги» ալիքը։

Երաժիշտները երկրում ելույթ են ունեցել մայիսի 28-ին Վիկտոր Լուկաշենկոյի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդու հրավերով։ Կատարողները երկիր են ժամանել  «Як-42» բինզնես-ջեթով։

Աստղերը բախվել են լուրջ քննադատության, իսկ սոցիալական ցանցերի նրանց էջերում բազմաթիվ բացասական մեկնաբանություններ են հայտվել։ Բրեժնեւային մեղադրել են, որ նա երգում է «արյունոտ միապետի» առաջ եւ «անամոթ աղջիկ» են անվանել։ Հետեւորդների կտրուկ արձագանքի հետեւանքով Մելաձեն ստիպված է եղել անջատել հրապարակումները մեկնաբանելու հնարավորությունը։

Նախորդ տարի երգիչ Նիկոլայ Բասկովը Մինսկում ելույթ է ունեցել ի աջակցություն Լուկաշենկոյի կազմակերպված համերգին։ Բելառուսները սկսել են Ինստագրամում ակտիվորեն քննադատել հանրապետության մայրաքաղաք գնալու արտիստի որոշումը։

Լուսանկարը՝ Facebook

 



© NEWS.am STYLE