«Դու երկնքի պես գալիս ես ինձ հետ, դու երկնքի պես մնում ես հեռվում». Անի Երանյան

12:14   1 հունիսի, 2021

Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարն արվել է օվկիանոսի ափին։ Անին այս շրջանում գտնվում է ԱՄՆ-ում։ Դերասանուհին սպիտակ տաբատ է կրում, որը համադրել է սեւ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Դու երկնքի պես գալիս ես ինձ հետ, դու երկնքի պես մնում ես հեռվում...»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ դերասանուհին պատասխանել էր հետեւորդների հարցերին, որոնք չէին շրջանցել նաեւ անձնական կյանքն ու  Անիին հարցրել՝ արդյոք մինչեւ հիմա սիրում է դերասան Մովսես Երեմյանին, որի հետ ժամանակին հարաբերություններ ուներ։ «Հարգելիներս, Մովսեսից հետո հասցրել եմ 2 հոգու էլ չսիրել։ Ուղղակի իմացել եք բոլորդ միայն նրա մասին: Թարգեք այս թեման, ամոթ է: Ու իմ փոսթերի գրառումները ոչ ոքի հետ մի կապեք»,- պատասխանել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE