«Նա ինձ չի ներել». Ալեքսեյ Կրավչենկոն պատմել է, թե ինչպես է լքել հղի կնոջը

13:07   1 հունիսի, 2021

Բորիս Կորչեւնիկովի «Մարդու ճակատագիրը» («Судьба человека») հաղորդման նոր հյուր է դարձել դերասան Ալեքսեյ Կրավչենկոն։ Դերասանը պատմել է, թե ինչպես է ժամանակին դերասան Լեւ Բորիսովի դստեր՝ Նադեժդայի հանդեպ սիրուց կորցրել գլուխը։ Նրա կողքին լինելու համար Ալեքսեյ Եվգենեւիչն իր համար ծանր որոշում է կայացրել հեռանալ ընտանիքից։ Այդ քայլին դիմելու հարցում նրան նույնիսկ չի կանգնեցրել կնոջ՝ Ալիսայի հղիությունը, որն այդ պահին սպասում էր երկրորդ որդու ծնունդին։

«Նադյան հասկանում էր, որ ես առանց նրա չեմ կարող։ Նա ձեռքը դրեց վրաս ու ասաց, որ ամեն ինչ պետք է իր ընթացքով լինի։ Բայց այնպիսի օր եկավ, երբ ես հասակացա․ կա՛մ ես հեռանում եմ, կա՛մ առհավետ կորցնում եմ Նադյային։ Ես ու Ալիսան պոսակցություն ունեցանք, նա այն հանգիստ ընդունեց։ Եվ ես վաղ առավոտյան գնացի։ Մեքենան, բանակարանը, ամբողջ ունեցվածքը թողեցի Ալիսային ու երեխաներին։ Նորմալ տղամարդն այնդպես կվարվեր։ Նադեժդայի մոտ գնացի հին մեքենայով՝ իրերս դրած փոքրիկ պայուսակի մեջ։ Դա ամենն էր, ինչ ունի»,- անկեղծացել է 51-ամյա դերասանը։

View this post on Instagram

A post shared by Алексей Кравченко (@kravchenkoalexey_official)

15 տարի է անցել, եւ Կրավչենկոյի նախկին կինը կարողացել է դասավորել անձնական կյանքը, բայց մինչ այժմ չի կարողանում դերասանին ներել դավաճանության համար։

«Ես հեռացա, եւ ին՞չ, Ալիսան ծալե՞ց ձեռքերը։ Չեմ կարծում։ Ես եւս նվեր չեմ։ Լավ է, որ Ալիսայի կյանքը դասավորվում է այնպես, ինչ նա ցանկանում է։ Նա կարողացել է ընդունել մեր միջեւ կատարվածը, բայց կարծում եմ՝ ներել չի կարողացել։ Բայց ինչ արած, իմ ճակատագիրն այդպիսին էր։ Ես խնդիր ունեի պահպանելու հարաբերություններս նախկին կնոջս հետ»,- նշել է Ալեքսեյ Եվգենեւիչը։

 



© NEWS.am STYLE