«Կանանց գյուղը». Թամարա Ստեփանյանի ժապավենը՝ «Global Cinema Film Festival»-ի լավագույն ֆիլմ

11:41   1 հունիսի, 2021

Կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» վավերագրական ժապավենը ճանաչվել է Բոստոնի «Global Cinema Film Festival»-ի լավագույն ֆիլմ: Այս մասին հայտնում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջը։

«Կանանց գյուղը» կինոնկարը պատմում է Գեղարքունիքի Լիճք գյուղի կանանց մասին, որտեղ տղամարդիկ տարվա մեծ մասը լինում են արտագնա աշխատանքի, իսկ կանայք այդ ընթացքում դառնում են տան տղամարդը:

Ռեժիսորը ֆիլմում բացահայտում է, թե ինչպես են գոյատեւում այդ ընտանիքները եւ ինչպես են կանայք միանգամից վերափոխվում, դառնում առավել կանացի, երբ վերադառնում են ամուսինները:



© NEWS.am STYLE