«Շոգին դժվար էր». Վոլգոգրադում բացահայտել են Բուզովայի տարօրինակ պահվածքի պատճառը

15:38   1 հունիսի, 2021

«ParkSeason Fest» փառատոնի կազմակերպիչները, որի ընթացքում մի քանի օր առաջ սկանդալի կենտրոնում է հայտնվել Օլգա Բուզովան, պարզաբանել են բեմում երգչուհու տարօրինակ պահվածքի պատճառը։

«Օլգան եկել էր վիրահատության ենթարկվելուց հետո եւ ըստ նրա խոստովանության՝ շատ դժվար էր ելույթ ունենալ շոգին։ Ամեն դեպքում, արտիստն ամբողջությամբ կատարել է իր ծրագիրը։ Ելույթի մնացած նրբերանգները կտրված են կոնտեքստից»,- Gazeta.ru-ին հայտնել են կազմակերպիչները։

Փառատոնի մամուլի ծառայությունը նաեւ հերքել է, որ Օլգան բեմ է դուրս եկել մեկ ժամ ուշացմամբ եւ հայհոյել է բեմում։ Կազմակերպիչների կարծիքով՝ սկանդալը բարձրացրել է տեղի «դեղի» մամուլը, որը հույս է ունեցել այդ կերպ բարձրացնել վարկանիշը։

«Դոմ 2»-ի նախկին հաղորդավարուհու վերաբերյալ ասեկոսեների հերթական ալիքը տարածվել է Վոլգոգրադում ելույթից հետո։ Հաղորդվում էր, որ Բուզովան մեկուկես ժամ ուշացրել է ելույթը, իսկ երբ վերջապես բեմում է հայտնվել, հանդիսատեսին շոկի է ենթարկել արտասովոր պահվածքով։

Արտիստը բեմում եղել է անկեղծ բոդիով ու երկարաճիտներով, ինչից հետո հայտնել է, որ ինքը 35 տարեկան է եւ «հիմար» է։ Շատերը ենթադրել են, որ նա բեմ է դուրս եկել խմած վիճակում։ Սակայն հեռուստահաղորդավարուհին հերքել է մեղադրանքները, թե շոուից առաջ ալկոհոլ է օգտագործել։

Ըստ Gazeta.ru-ի նյութերի



© NEWS.am STYLE